Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 01
Տեսակ՝ ձեռագրաբանական
Ենթատեսակներ՝
01-01. ձեռագրի հետազոտություն,
01-02. ստորագրության հետազոտություն:
Կոդ՝ 02
Տեսակ՝ հեղինակային
Ենթատեսակ՝
02-01. գրավոր խոսքի հետազոտություն հեղինակի որոշման նպատակով:
Կոդ՝ 03
Տեսակ՝ փաստաթղթաբանական
Ենթատեսակներ՝
03-01. փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի հետազոտություն,
03-02. սկզբնական բովանդակության վերականգնման հետազոտություն ,
03-03. մասերի կատարման հաջորդականության հետազոտություն,
03-04. մեքենագրական և համակարգչային տեքստի հետազոտություն,
03-05. պոլիգրաֆիական արտադրանքի հետազոտություն ,
03-06. կնիքների և դրոշմակնիքների հետազոտություն,
03-07. նմանեցման փաստի պարզման հետազոտություն,
03-08. տեքստի բովանդակության պարզման հետազոտություն,
03-09. պատառոտված և այրված փաստաթղթերի հետազոտություն,
03-10. դրամանիշների և արժեթղթերի հետազոտություն ,
03-11. փաստաթղթի նյութի նույնացման հետազոտություն,
03-12. այլ օբյեկտների հետազոտություն:
Ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժին բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Ձեռագրաբանական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտները՝
- ձեռագիր տեքստ /տառային, թվային/,
- կարճ գրառում /տառային, թվային/,
- ստորագրություն:
Հետազոտման խնդիրները՝
- նույնացում /իդենտիֆիկացիոն/,
- ախտորոշում /դիագնոստիկ/:
Հեղինակային փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտները՝
- ձեռագիր և տպագիր տեքստերի հեղինակի գրավոր խոսքը:
Հետազոտման խնդիրները՝
- նույնացում /իդենտիֆիկացիոն/,
- ախտորոշում /դիագնոստիկ/: